A
A
Վանաձոր կատարած այցի շրջանակում եղա նաև «Իտեքս» ՍՊԸ-ում․ Պապոյան
Աջակցիր «Ա1+»-ինՎանաձոր կատարած այցի շրջանակում եղա նաև «Իտեքս» ՍՊԸ-ում։ Այս մասին գրել է էկոնոմիակաի նախարար Գևորգ Պապոյանը։
Հայ-իտալական «Իտեքս» ընկերությունը հիմնադրվել է 2022թ-ին իտալական «SARTIS» ընկերության կողմից, ունի 1115 աշխատակից։
Ընկերությունն ապահովված է ժամանակակից տեխնոլոգիաներով և զբաղվում է հանրահայտ բրենդների պատվերով հագուստի արտադրությամբ։ «Արտադրված է Հայաստանում» տարբերանշանով հագուստը արտահանվում է Իտալիա, այնտեղից էլ՝ ամբողջ աշխարհ։ Ընկերությունը կատարում է հանրահայտ «Moncler», «Dainese», «MACKAGE» ֆիրմաների պատվերներ։
Ներկայումս ընկերությունն ունի 18 արտադրական հոսքագիծ, սակայն առաջիկայում պլանավորվում է արտադրական ծավալները հասցնել մինչև 24 հոսքագծի։
Շրջայցի ընթացքում ընկերության ղեկավարությանը ներկայացվել են տեքստիլ ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։