Բացել լրահոսը Փակել լրահոսը
կարմիր խաչ
A A
Քաղաքականություն

ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոսին այցելել են Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն օգոստոսին այցելել են Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերին, նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, ԶԼՄ-երին հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
 
«Տեսակցության շրջանակում գնահատվել են պահպան պայմանները, առողջական վիճակը, նրանց հանդեպ վերաբերմունքը», - ասաց Ամատունին։
 
Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: