Բացել լրահոսը Փակել լրահոսը
456968950_904782891679209_6005581039737948399_n
A A
Պաշտոնական

Քննարկվել են արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կադրային համալրման, բյուջետային ու վարչատնտեսական հարցեր

Օգոստոսի 28-ին Դիլիջանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ շարունակվել են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումները։
 
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային տարբեր ուղղություններով երկրների ու միջազգային կառույցների հետ փոխգործակցության ընդլայնման, նոր հնարավորությունների առավելագույնս իրացման հեռանկարներին, այդ նպատակով արդեն իսկ իրականացվող և հնարավոր նոր նախաձեռնություններին։
 
Քննարկվել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կադրային համալրման, բյուջետային ու վարչատնտեսական հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև հանրային դիվանագիտությանն առնչվող թեմաների։