Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 28-ը օգոստոսի․ ամերիկացիները հետաքրքրված էին Հայաստանում շաքարի վերամշակման արտադրությամբ (տեսանյութ)

1997-ի օգոստոսի 28-ին արտգործնախարարի տեղակալ Վարդան Օսկանյանն ընտրվում է 20-ից ավելի հայ գործարարներից կազմված Ազգային կոմիտեի նախագահ։Այս կոմիտեն իր հերթին պիտի միանա Վիենայի խորհրդին, որը միմյանց է կապում աշխարհի գործարարներին։ Հայ գործարարներն ուրախ են, քանի որ բիզնես աշխարհի հետ անձնական կապեր չունեն։ Երեւանում գործում է նաեւ հայ ինտելեկտուալների եւ գործարարների ակումբ։

1998-ի այս օրը նրանք Կամերային երաժշտության տանը ոսկեղենիկ ռուսերենով քննարկում են հայ ժողովրդի փրկության հարցերը։ Նույն օրը Ազգային Ժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն աշխատանքային այցով Արարատի մարզում է։ Խորհրդարանի ղեկավարն այցելում է մարզի դպրոցներ եւ անձամբ 1 միլիոն 200 հազար դրամ տալիս տնօրեններից մեկին, որպեսզի դպրոցի տանիքը նորոգի։ Մրգավետ գյուղում աղուհաց ծամելուց հետո գյուղացիներին փորձում է համոզել, որ լոլիկի փոխարեն ցորեն չցանեն։ Հարությունյանն այս մարզում պետք է արձանագրի նաեւ, որ համայնքապետերը եւ ժողովուրդը սկսել են օրենք կարդալ։

Ռուսաստանցի գործարար Արկադի Վարդանյանը 2000 թվականի օգոստոսի 28-ին Արտաշատում խորհրդակցում է ազգային մտավորականության հետ։ Հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը նրա մասին ասում է՝ մտավորականները սպասում էին առաջնորդի եւ առաջնորդը եկավ։ Վարդանյանը դերի մեջ է՝ եկեք այսօր ծրագրերից չխոսենք, դրա ժամանակը չէ։

Նույն օրը Ամերիկյան կազմակերպությունը Հայաստանում փորձում է հասկանալ շաքարի վերամշակման արտադրության հնարավորությունները։ Ամերիկացիները 250 հազար դոլար են տալիս դրա համար, եւս 204 հազար էլ կտան Լուիզանա նահանգից մասնավոր մի ընկերություն, որտեղից ժամանող մասնագետն էլ կասի՝ Հայաստանը պիտանի՞ երկիր է շաքարի վերամշակման համար։

2000 թվականի այս օրերին Երեւանում դեռ ճոպանուղի էր գործում, որն արդեն 33 տարեկան է։ Այն վաղուց նորոգման կարիք ունի։ Տնօրենն ասում է, որ աշխատում են վնասով, բայց պարտքեր չունեն, օրական 500-600 հոգի է երթեւեկում այս օդագնացով՝ վճարելով 60 դրամ։ 2000 թվականի օգոստոսի 28-ին ավարտվում է սպանության կազմակերպման մեջ մեղադրվող ներքին զորքերի նախկին հրամ

անատար Վահան Հարությունյանի եւ նրա խմբի դատավարությունը։ Վերջինս դատապարտվում է 6 տարվա ազատազրկման։ 5 մեղադրյալ համաներումով ազատ է արձակում դատարանի դահլիճից։ Եւս 6 մեղադրյալ դատապարտվում է 8-ից 15 տարվա ազատազրկման։ 2001-ի այս օրը կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Ռոբերտ Քոչարյանն այցելում են Երեւանի նորակառույց Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Կաթողիկոսը նախագահին տեղեկացնում է, որ եկեղեցու հատակը տաքացվող է։ Քոչարյանին տհաճություն պատճառեց եկեղեցու դիմաց գտնվող Այրարատ կինոթատրոնի տանիքի անհրապույր տեսքը, կաթողիկոսին ավելի տհաճ էին եկեղեցու կողքին գտնվող այս միհարկանի կիսախարխուլ տները։ «Շենքում ռումբ է տեղադրված եւ ուր որ է՝ կպայթի»,-նույն օրը Էջմիածնի ներքին գործերի բաժնում եւ պլաստմասայե իրերի գործարանում։ Այստեղ պետք է կայանար ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության տարածքայի կոնֆերանսը։ Ոստիկանությունը մոտ 2 ժամ զբոսնում է տարածքում, նույնիսկ մոտակա տարածքի բնակչությունը չի էվակուացվում։ Հանրապետությունը պատրաստվում է սեպտեմբերի 7-ից 9-ը Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի ունեցող ցլամարտին։ Կենդանապաշտպան միջազգային կազմակերպություննները մեր իշխանություններին կոչ են անում Քրիստոնեության 1700 ամյակ նշող տարում հայկական հողի վրա նման գազանություն չկազմակերպել։ Եկեղեցին նրանց հետ է։

2001-ի այս օրերին էներգետիկայի նախարարը Մոսկվայում բանակցում է ատոմակայանի վերալիցքավորման համար վառելիք ձեռբերելու ուղղությամբ։ Ֆինանսների նախարարը հույս ունի, որ վառելիքի համար անհրաժեշտ 12 միլիոն դրամը մի տեղից կճարեն։ 2006-ի այս օրը Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, հայտարարում է, որ պայքարելու է Աջափնյակի թաղապետի աթոռի համար աշնանը կայանալիք ընտրություններում։ Երեք տարի առաջ պարոն Սահակյանն այս նույն աթոռի համար պայքարում պարտվել էր ավելի վաղ մեկ այլ հզոր հանրապետականի՝ իր քեռուն՝ Աշոտ Աղաբաբյանին հաղթած անկուսակցական Արծրուն Խաչատրյանին։

Նույն օրը ԲՀԿ նախագահի մամլո գրասենյակը հերքում է այն տեղեկատվությունը, թե Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատից որեւէ մեկը մասնակցություն է ունեցել մարտի 1-ի դեպքերին: «Նման կեղծ և ստահոդ տեղեկություններ տարածողները փորձում են հերյուրանքների միջոցով վարկաբեկել Գագիկ Ծառուկյանի բարի անունն ու պատիվը»,-տեղեկացնում են ԲՀԿ նախագահի մամլո գրասենյակից։