A
A
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նախատեսվում է 2027 թվականին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, նոր պայմանավորվածության արդյունքում, նախատեսվում է 2027 թվականին:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար, սահմանադրական բարեփոխումների խորհրդի ղեկավար Գրիգոր Մինասյանը:
Նախարարը վստահեցրեց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը իր հունով առաջ է շարժվում: Պարզապես ամառային շրջանով պայմանավորված՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստերը 3 ամիս ոչ այդքան ինտենսիվ էին գումարվում:
«Սահմանադրական հանրաքվեն, նոր պայմանավորվածության արդյունքում, նախատեսվում է 2027 թվականին: Դա նշանակում է, որ այդ բարդ փաստաթղթի վրա աշխատելու ենք մանրամասն՝ հանրային քննարկումներով, նաև բոլոր մասնագետների հետ աշխատելով, ոչ թե հրատապ»,-ասաց Մինասյանը: