Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների տանիքներ կվերանորոգվի
Աջակցիր «Ա1+»-ինֆինանսական միջոցներ կհատկացվեն սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների տանիքների վերանորոգման նպատակով
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեին 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարել վերաբաշխում՝ 202,150.0 հազ. դրամ գումարի չափով՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների տանիքների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Ներքին Հանդ բնակավայրի անհատական 22 տների տանիքները, ընդհանուր 6861,5 քմ մակերեսով։
ՀՀ վարչապետը, Ներքին Հանդ բնակավայր կատարած այցի շրջանակում ծանոթանալով բնակավայրում առկա խնդիրներին, տվել է հանձնարարություն՝ շատ արագ կազմակերպել նշված բնակավայրի տների տանիքների վերանորոգման աշխատանքները:
Նոյեմբերի 18-24-ը Երևանում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը կազմակերպման և անցկացման նպատակով 476241,6 հազար դրամ է հատկացվել:
Ըստ հիմնավորման՝ Պաշտպանության նախարարությունը 1995 թ.-ից հանդիսանում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) անդամ, որը միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ) հետո հանդիսանում է աշխարհի ամենամեծ մարզական կազմակերպությունը: Նախարարության զինծառայողները 2014 թ.-ից մասնակցելով այս կառույցի տարբեր առաջնություններին և Խաղերին, նվաճել են բազմաթիվ մրցանակային տեղեր:
Հաշվի առնելով մեր զինծառայողների հաջողությունները, ինչպես նաև Հայաստանում ըմբշամարտի ավանդույթները և զարգացման ուղիները՝ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վերապահել է Հայաստանի Հանրապետությանը:
Ըստ նախնական տվյալների առաջնությանը մասնակցելու է ավելի քան 40 պետություն` մոտ 400 մարզիկներով: