A
A
Գեներացվել են տաքսի ծառայությունների մատուցման փորձնական էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ
Աջակցիր «Ա1+»-ինՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում ուժի մեջ մտնող նոր կարգավորումներին ընդառաջ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող տնտեսվարողներից մի քանիսն արդեն միացել են ՊԵԿ էլեկտրոնային համակարգին։
Պարզեցված ընթացակարգով ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառելու նպատակով՝ օգոստոսի 30-ի դրությամբ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից առցանց եղանակով ՊԵԿ արդեն իսկ ներկայացվել է շուրջ 1000 անձանց վերաբերյալ տեղեկատվություն։ Որոշ հարթակների կողմից նաև գեներացվել են տաքսի ծառայությունների մատուցման փորձնական էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ։
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ անհատ տաքսի վարորդների համար ՊԵԿ-ի կողմից մշակված համակարգի բջջային հավելվածները պատրաստ են, թողարկված են իրական միջավայրում և ներկայացվել են Apple և Google կազմակերպություններին՝ App Store-ում և Play Store-ում հավելվածները տեղադրելու և կիրառողներին հասանելի դարձնելու նպատակով։