Բացել լրահոսը Փակել լրահոսը
քաղաքապետարան
A A
Պաշտոնական

Երևանը միակ տեղական ինքնակառավարման մարմինն է, որն առաջին անգամ ներդրել է GIS համակարգ․ Քաղաքապետարան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
 
Երևանը միակ տեղական ինքնակառավարման մարմինն է, որն առաջին անգամ ներդրել է GIS համակարգ: Հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում քաղաքի կառավարման և տեղեկատվության թվայնացման տեսանկյունից:
 
 Այն հնարավորություն է տալիս տեսնել ցանկացած շենքի կամ տարածքի 3D մոդելը, քաղաքի զարգացումն ու կառուցապատումը տարիների ընթացքում:
🔷 Հնարավոր է դիտարկել նաև հասարակական տրանսպորտի շարժը և վերահսկել ծառայության որակը։
🔷 Այժմ արդեն հնարավոր է հարթակի շնորհիվ հեշտությամբ տեսնել, թե քաղաքի որ հատվածում է առկա աղբի կուտակում և երբ ու ինչպես է այն վերացվելու:
🔷 Այսօր արդեն բնակիչները կարող են հարթակի միջոցով հետևել օդում փոշու աղտոտվածության ցուցանիշներին և վերելակների փոխարինման տարեկան ծրագրի ընթացքին: