Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մխիթարյանը հանդես է գալիս «Բորուսիա»-ի լեգենդների հրաժեշտի խաղում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցում է  Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստներ Լուկաս Պիշչեկի ու Յակուբ Բլաշիկովսկու հրաժեշտի խաղին։

Կմրցեն Պիշչեկի ու Բլաշիկովսկու ընկերների թիմերը: Մխիթարյանը խաղում է Պիշչեկի թիմից։

Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայում» հանդես է եկել 2013-2016 թվականներին: Մխիթարյանը «Շախտյորից» էր տեղափոխվել «Բորուսիա» ֆուտբոլային ակումբ։ Նրա տրանսֆերի համար «Բորուսիան» ուկրաինական ակումբին 27.5 միլիոն եվրո էր վճարել, որով Հենրիխը դարձել էր դորտմունդյան ակումբի ամենաթանկարժեք ձեռքբերումը։