A
A
Արմավիրում վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. ի՞նչ վիճակում է նա
Աջակցիր «Ա1+»-ինԱրմավիրի մարզի Նալբանդյան համայնքում ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 7-ին Նալբանդյան համայնքում օպերատիվ տեղեկությունը ստուգելու ժամանակ գյուղի բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ։ Նրանցից մեկը` ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը մահացել է, մյուսը` վիրավորվել։