A
A
Սեպտեմբերի 10-30-ը գիշերային ժամերին միակողմանի փակ է լինելու Նար-Դոսի փ. – Վարդանանց փ. խաչմերուկից մինչև Նար-Դոսի փ. – Տիգրան Մեծ պ. խաչմերուկ հատվածը
Աջակցիր «Ա1+»-ին
Հարգելի՛ քաղաքացիներ.
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Նար-Դոսի փ. – Վարդանանց փ. խաչմերուկից մինչև Նար-Դոսի փ. – Տիգրան Մեծի պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ: Հայտնում է քաղաքապետարանը։
Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: