Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Fastex-ը՝ առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնության գլխավոր գործընկեր (տեսանյութ)

Winds of Armenia առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունն այս տարի տեղի է ունեցել սեպտեմբերի 6-10 Սևանում։ Միջոցառման գլխավոր գործընկերը Fastex-ն էր։ 

 

Winds of Armenia առանջնության նպատակն է Հայաստանը դարձնել առագաստանավային սպորտի կենտրոններից մեկը՝ նպաստելով Հայաստանում այս սպորտաձևի զարգացմանը։ Առագաստանավային սպորտի J/70 դասում Հայաստանի բաց առաջնությանն այս տարի մասնակցել են  ավելի քան 20 թիմեր՝ Պորտուգալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Ռուսաստանից և այլ երկրներից։  Հայաստանը ներկայացնում էին մարզիկներ Գագիկ Սարգսյանը, Անդո Նովիկյանը, Մուշեղ Բարսեղյանը և Արտաշես Դադայանը։ 

 

Միջոցառումն անցկացվել է ամենահեղինակավոր J/70 դասի առագաստանավերով։ Առաջնության իրագործումը  վստահվել էր միջազգային դասի մրցավարների արհեստավարժ խմբին։

 

Winds of Armenia-ն իրականացվել է Հայաստանում առաջին առագաստային ակումբի՝ Winds of Armenia-ի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի և Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի և Fastex-ի համատեղ աջակցությամբ։ Միջոցառմանն այս տարի ներկա է եղել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։