Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցեր
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին:
Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցեր: Անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին և առաջիկա միջոցառումերին:
Երկուստեք ընդգծվել է միջմշակութային երկխոսության, մշակութային արժեքների պաշտպանության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդության ներգրավածության, դերի ավելացման ու այդ ուղղթյուններով Քաղաքակրթությունների դաշինքի շրջանակներում համագործակցության հարցեր:
Արարատ Միրզոյանը և Միգել Անխել Մորատինոսը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։ Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում կարևորվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին անվերապահ հավատարմության կարևորությունը: