Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային
A A
Բիզնես

ԶՊՄԿ-ն երբևէ պատժամիջոցների տակ չի եղել

Այսօր լրատվամիջոցներում լուր էր տարածվել այն մասին, որ ԶՊՄԿ-ն հայտնվել է պատժամիջոցների տակ։ Ի պատասխան news.am-ի հարցմանը՝ ԶՊՄԿ-ից հերքեցին այդ տեղեկատվությունը։

Ընկերության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանն արձագանքեց․

«ԶՊՄԿ-ն որևէ պատժամիջոցի տակ չէ և հոդվածում նշված պատժամիջոցների տակ գտնվող անձինք ԶՊՄԿ բաժնետեր չեն։ Այս մասին ԶՊՄԿ-ն ամիսներ առաջ հայտարարություններ է հրապարակել (https://www.facebook.com/share/p/V7UPkSRodaXLL5QM/ ) (https://www.facebook.com/share/p/WN7B4JY43MBvooiN/ )։ Ցավալի է տեսնել երկրի տնտեսության խոշորագույն դերակատարի մասին նման ապատեղեկատվության տարածում հատկապես հայաստանյան լրատվամիջոցում»։