Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Գյուղամիջում նստած, խաղաղությանը սպասելով (տեսանյութ)

Վերջին երկու ամիսներին Տավուշի Կիրանց գյուղը ամենաշատ քննարկվող թեմաների  կիզակետում էր,հիմա էլ ոչինչ չի փոխվել, պարզապես   նկարահանման գրեթե ավարտին՝ մենք տեղեկացանք,  որ գյուղում և գյուղից դուրս նկարահանումներ իրականացնելու  համար այսուհետ անհրաժեշտ է  լինելու Ազգային անվտանգության ծառայության գրավոր թույլտվությունը:

Բայց գյուղի փողոցներում վեր ու վար անելուց հետո, օրը ցերեկով էլ շատ մարդ չես հանդիպի: Տպավորություն է, որ կիրանցեցին խորը քնի մեջ է մտել: Հանդիպող մարդիկ էլ հեռվից շրջանցում են մեզ, իսկ եթե դեմ դիմաց են հանդիպում, մի տեսակ վախեցած ու զգուշավոր են պատասխանների ընտրության հարցում։ Աղվան Նազարյանն էլ այն հազվադեպ հանդիպած մարդկանցից է,ով, ի վերջո, ցանկություն ունեցավ  հարցազրույց տալ: Ասում է. ինքը դժգոհ չէ  գյուղի նոր գծված սահմաններից, սահմանն արդեն հստակ է, ու երկուստեք ընդունելի , այդ գծից այս կողմ ՀՀ-ն է, իսկ այն կողմ՝ ՀՀ-ն չէ:

Անկյուն+3