Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Հայաստանի ազգային անվտանգությունը. ընթացիկ զարգացումներ». մասնակցում է նաեւ ԱԽ քարտուղարը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Վերջին4 տարում ՀՀ ռազմարդյունաբերությանը տրվող գումարի ծավալը 100 անգամ ավելացել է։ Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի պանելային քննարկմանը հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա շեշտեց՝ կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ծավալի է մեծացել ռազմարդյունաբերության պատվերի ծավալը:

«Նախկինում եղած խնդիրների մեծ մասը շարունակում է մնալ: Ինչպես նշեցի, մեր ռազմավարական նպատակն է՝ հնարավորինս կարճ ժամանակում հասնենք նրան, որ Հայաստանի ռազմատեխնիկական կարիքների մոտ 25-30 տոկոսը բավարարվի ներքին արդյունաբերության շնորհիվ։

Այս թիվը, որ ես նշում եմ, բերել է իր հետ բազմաթիվ խնդիրներ, բայց համոզված եմ, որ մասնավոր սեկտորը և ռազմարդյունաբերության ոլորտը կարողանալու է մարսել այս ծավալը և շարունակել աշխատել՝ սպասարկելու ՀՀ ապահովման ճարտպետության կառուցմանը»,- ընդգծեց Գրիգորյանը: