Բացել լրահոսը Փակել լրահոսը
ատոմակայան
A A
Տնտեսություն

Ռազմավարական որոշում ենք կայացրել մոդուլյար ատոմակայան կառուցելու վերաբերյալ․ Փաշինյան

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է մոդուլյար ատոմակայանի կառուցումը Հայաստանում՝ ինչպես էներգետիկ հնարավորությունների դիվերսիֆիկացման, այնպես էլ արտաքին միջավայրի անվտանգության տեսանկյունից։

«Մենք ռազմավարական որոշում ենք կայացրել, որ պետք է ունենանք փոքր տիպի մոդուլյար ատոմակայան։ Մասնագետները մեզ բացատրեցին, որ մոդուլյար ատոմակայանի հնարավոր վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ։ Դա նշանակում է, որ մոդուլային տեխնոլոգիայով կառուցված ատոմակայանի ներսում եթե վթար է տեղի ունենում, 500 մետր այն կողմ բնակավայրի բնակչությանը չեն տարհանում։ Այսինքն, տեղային նշանակության վթար է լինում, որը միջավայրին չի սպառնում։ Սա մեզ համար ակնհայտ դարձրեց, որ պետք է գնանք այդ ճանապարհով»,- Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում ասաց Փաշինյանը։