25 տոկոս տնտեսակա՞ն աճ
«Տնտեսությունում ոգեւորիչ արդյունքներ են»,-ասում է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Սակայն որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի հասարակ քաղաքացին զգա տնտեսական աճի արդյունքները:
Նախարարը ներկայացրեց այս տարվա 5-6 ամսում տնտեսությունում տեղի ունեցած զարգացումներից` դրանք առանձնացնելով երեք մասերի` կազմակերպչական եւ կառուցվածքային փոփոխություններ, ընդհանուր տնտեսական զարգացումներ եւ առանձին ծրագրեր:
Նա խուսափեց խոսել թվերով, սակայն նկատեց, որ միայն մայիս ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, տնտեսությունում նկատվել է 25 տոկոս աճ: Ըստ նրա` տնտեսության շարժիչ ուժը այս տարի արդյունաբերական ոլորտն է:
Արդյո՞ք տնտեսական նկատելի աճը միայն հանքարդյունաբերության ճյուղի վրա է հիմնված. Տիգրան Դավթյանը հերքեց նման կարծիքը, նկատելով, որ զարգացումն ապահովվում են բոլոր ոլորտները, մասնավորապես մեքենաշինություն, թեթեւ արդյունաբերություն, տուրիզմ եւ այլն:
Նախարաը նույնիսկ համատեղեց տնտեսության երկու ճյուղերը` հանքարդյունաբերությունը եւ տուրիզմը` նշելով, որ իրենց նպատակն էլ հենց դա է, այս ոլորտները համատեղել ճիշտ ձեւաչափով: