Բացել լրահոսը Փակել լրահոսը
460340715_3257645794374507_6717288533296714859_n
A A
Պաշտոնական

Կենտրոնական Եվրոպայում 49,65 տրիլիոն լիտր ջուր է թափվել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Կենտրոնական Եվրոպայում զգալի տեղումների և ջրհեղեղների կանխատեսումները, ցավոք սրտի իրականացել են։ Գիտե՞ք, թե ընդհանուր առմամբ որքան ջուր է թափվել։ Եթե ընդունենք, միջին հաշվով մոտ 150 լ/քառ.մ-ին, մոտ 331000 քառ. կմ (իսկ որոշ տարածքներում, օրինակ՝ Ավստրիայում, տեղումների քանակը գերազանցել է 300 լ/քառ.մ) համար կարելի է հաշվարկել ջրի քանակը խորանարդ մետրով։
 
150 լիտր քառակուսի մետրը համար հավասար է 0,15 մետր ջրի (քանի որ 1 լիտր = 0,001 խմ): Պարզ փոխակերպումներից հետո ստացվում է 49,65 (կամ 49,65 տրիլիոն լիտր ջուր) միլիարդ տոննա ջուր, որն ընկել է 331,000 քառ. կմ տարածքի վրա: Այս ջրի մեծ մասը թափվել է Դանուբ, ինչը կհանգեցնի Հունգարիայում և Սերբիայի հյուսիսում ջրհեղեղների առաջացման: