A
A
Լապշինը գտնվում է ազատության մեջ․ Դատախազություն
Աջակցիր «Ա1+»-ինԳլխավոր Դատախազության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով:
Դատախազի կողմից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բանավոր հանձնարարվել է Ա. Լապշինին չձերբակալել. ներկայում Լապշինը գտնվում է ազատության մեջ»:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Լապշինին ցանկացել են ձերբակալել Զվարթնոց օդանավակայանում։