Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Էս գեղը դառնումա մեծ ծերանոց. Մարցի բնակիչ (տեսանյութ)

Մարցի կենտրոնում հավաքվածների  զրույցների թեման դատարկվող գյուղն է ու նրա ապագան : Շատերի երեխաներն ու թոռները վաղուց արդեն քաղաքում են: Չեն ուզում գյուղի մյուս ջահելներին էլ հրաժեշտ տալ, իսկ դա անխուսափելի կլինի, եթե դպրոցը փակվի:

« Իմաստը ո՞րնա, որ տեղափոխում են ,եթե քանդվող ըլի, փչացած ըլի, լավը չըլի՝ էդ դեպքում կարելիա, բայց եթե նորմալ վիճակումա, ի՞նչի փակեն » ,

« Նոր դպրոց են կառուցում, էս շենքը թողան, ընդամենը ավել ծախս » .

« Եթե էս մեր դպրոցը փակեն ,ասեն երեխեքը Քարինջ գնան , ստեղ ոչ մի ջահել չի մնա, կգնան քաղաք,իսկ էս ել կդառնա ծերանոց ,ոչ մեկն իրա երեխուն չի ուղարկի ընդեղ դպրոց, ձմեռա ըլում, ճամփեն սառած ,ով իրա երեխուն տրանսպորտ կնստացնի »,-նշում են Մարցի բնակիչները: