Բացել լրահոսը Փակել լրահոսը
86d7d8b1b5fc81bae822b6aa73b80d4a_M
A A
Պաշտոնական

Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով Մաշտոցի պողոտայում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Սեպտեմբերի 27-ից Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Թումանայն փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում, և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն