Բացել լրահոսը Փակել լրահոսը
461544149_856034126713573_887322935525931688_n
A A
Պաշտոնական

Նախարարն ու Իրանի դեսպանը կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը,նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում, հայտնում են ՏԿԵՆ-ից։
 
Կապանից դեպի Տաթև տանող ճանապարհի ամենաբարդ համարվող այս հատվածի կառուցումը ունի կարևոր նշանակություն. այն կկրճատի ոլորանների թիվը` 16-ից հասցնելով 6-ի և կհեշտացնի ուղևորափոխադրումները, ավելի արագ ու հեշտ կկատարվեն բեռնափոխադրումները։
 
Նախատեսված է տեղադրել եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Երկու շարք ասֆալտբետոնե ծածկն արդեն իսկ տեղադրվել է, պետք է տեղադրվի 3-րդ շերտը։
 
Կառուցապատման աշխատանքներն ընթացքի մեջ են: