A
A
2025-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը
Աջակցիր «Ա1+»-ին2025-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը` ներկայումս սահմանված 1․5 մլն դրամի փոխարեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է նաև, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը 2027-ի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեկային վարկերի մասով չի կիրառվելու, եթե գույքը գտնվում է Երևանին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից այն չի կիրառվելու բոլոր մարզերի վրա:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ կառավարության որոշումը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում կատարված լրացումներին։