A
A
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին և 19-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով
Աջակցիր «Ա1+»-ինԱրևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հոկտեմբերի 17-ի ցերեկը, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։
Հոկտեմբերի 18-ի ցերեկը ցիկլոնի ուժը կտրուկ կթուլանա, ինչի արդյունքում տեղումները կպահպանվեն հանրապետության առանձին հատվածներում և կլինեն կարճատև։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։
Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-ին և 18-ին Աղստև, Դեբեդ, Հրազդան, Քասախ, Ազատ, Վեդի և Սևանա լճի ավազանի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում:
Երևանում հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերին 18-ին և 19-ին ցերեկը սպասվում է կարճատև անձրև։
Հոկտեմբերի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-ի գիշերը անձրևները կլինեն հորդառատ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։
Հոկտեմբերի 19-22-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ին և 19-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։