Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-10-17 205230
A A
Պաշտոնական

«10 տարի սպասելուց հետո 16 շաբաթական հղի էր, երբ իմացավ` կրծքագեղձի չարորակ ուռուցք ունի» (տեսանյութ)

Առողջապահության նախարարությունից հայտնում են․
 
Հաղթանակած ժպիտով ու կյանքին լավատեսորեն նայող Էմման է. 10 տարի սպասելուց հետո 16 շաբաթական հղի էր, երբ իմացավ` կրծքագեղձի չարորակ ուռուցք ունի: Երեխայի լույս աշխարհ գալու հաճելի սպասման ամիսները դարձել էին պայքարի չավարտվող օրեր:
 
32-ամյա Լիլիթը նոր էր հաղթահարել ձվարանի քաղցկեղը, երբ իմացավ` նորից ուռուցք ունի` հիմա էլ կրծքում:
 
Երկրորդ անգամ նույն ճանապարհն անցելուն և կրկնակի հաղթելուն օգնել են երեխաները:
 
Սա ճանապարհ է, որը միայն մի ուղղություն ունի` դեպի առաջ. ասում են մեր տեսանյութի հերոսներն ու բոլորին հորդորում` չսպասել որևէ ախտանիշի ի հայտ գալուն, ժամանակին հետազոտվել ու կանխել չարաբաստիկ հիվանդությունը: