Բացել լրահոսը Փակել լրահոսը
web
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին եւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: