Իսրայելը հարվածել է Իրանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելը գիշերը հարձակվել է Իրանի ռազմական օբյեկտների վրա
Իսրայելը կատարել է խոստացված հարձակումը Իրանի վրա, ինչը պատասխան է այն հրթիռակոծմանը, որին ենթարկվել է հրեական պետությունը հոկտեմբերի 1-ին։ Սկզբում այդ մասին հաղորդեցին լրատվամիջոցները, ապա տեղեկությունը հաստատեցին Իսրայելի պաշտպանության բանակը և իսրայելական պաշտոնյաները։
Իսրայելում հայտարարում են, որ հարձակման թիրախներն էին բացառապես Իրանի ռազմական օբյեկտները։
Ամերիկյան CBS News հեռուստաընկերության տվյալներով՝ հարվածի տակ չեն ընկել նավթային և միջուկային օբյեկտները։ Հրետակոծության սկզբից քիչ առաջ Իրանի մայրաքաղաք Թեհրանում լսվեցին պայթյունների ձայներ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ պատճառը եղել է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) գործողությունը։
ԱՄՆ-ը կոչ է անում Իրանին զերծ մնալ Իսրայելի հարձակմանը պատասխանելուց և դադարեցնել հարվածների փոխանակումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի բարձր պաշտոնյան լրագրողների համար նախատեսված բրիֆինգում։
Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Իրանին։ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, փոխծովակալ Դանիել Հագարիի խոսքով՝ իսրայելական զինվորականները կատարել են իրենց առաքելությունը, սակայն, եթե Իրանն սկսի նոր էսկալացիա, Իսրայելը ստիպված կլինի պատասխանել։
Լրատվամիջոցները հաղորդել են, որ հարձակման ընթացքում օգտագործվել է ավելի քան 100 ինքնաթիռ: