Բացել լրահոսը Փակել լրահոսը
464985188_18357427309190571_1086508638968763583_n
A A
Հասարակություն

Երկու օր է «Գոյ» թատրոնի դերասանները գիշերում են թատրոնում

Երկու օր է «Գոյ» թատրոնի դերասանները գիշերում են թատրոնում:

Այս մասին տեղեկանում ենք  «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի տարածած տեսաուղերձից:

«Մենք դեռ գտվում ենք «Գոյ» թատրոնում: Երկրորդ գիշերն է ինչ  գիշերել ենք թատրոնում: Մնացել ենք 6 հոգով: Սկզբում 14 հոգի էինք, մարդիկ կային անձնական գործերով դուրս են եկել, իսկ մի մասը դուրս էին եկել Դատախազությունից որոշակի տեղեկություններ վերցնեին, պիտի վերադառնային, բայց  նրանց թույլ չտվեցին մուտք գործել թատրոն:

Մենք կսպասենք մինչև ժամը 18:00-ն, այնհուտեև կհասկանանք մնում ենք դեռ թատրոնում, թե պայքարը շարունակում ենք դրսում»,- ասել է Արզումանյանը:

Հիշեցնենք՝  կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ,  չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

Մարտի վերջից փակվել է թատրոնի դուռը և դերասանները չեն կարողանում մուտք գործել և փորձեր անել։