A
A
«Ակնկալում ենք միասին աշխատել». Փաշինյանը շնորհավորել է Սանդուին նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ:
«Անկեղծ շնորհավորանքներս Մայա Սանդուին՝ Մոլդովայի նախագահի ընտրությունում տարած հաղթանակի համար։
Ակնկալում ենք միասին աշխատել՝ բարելավելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են մեր պատմական կապերի և ժողովրդավարության ընդհանուր հիմնարար արժեքների վրա»,- գրված է Փաշինյանի «X»-ի միկրոբլոգում:
Հիշեցնենք՝ Մոլդովայի ներկայիս նախագահ Մայա Սանդուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատար է 55,04 տոկոս ձայնով, իսկ նրա մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոն ստացել է 44,96 տոկոս։