Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Եվրոպացիները կկառուցեն Այրում կայարանի կամուրջը (տեսանյութ)

50 տնտեսություն եւ մոտ 200 բնակիչ ունեցող Այրում կայարանի  հետիոտնային կամրջի կառուցումը հրատապ հարց է: Դեբեդի վարարման հետեւանքով՝ կամուրջը քանդվել է, վթարային է դարձել ավտոմոբիլային կամուրջը:

Աղետից անմիջապես հետո, Այրում կայարանի հետ կապը վերականգնելու համար,  նախկին պահածոների գործարանի երկար տարիներ չգործող  երկաթգծային կամուրջը վերափոխվեց՝ դառնալով բեռնատարների համար նախատեսված կամուրջ,որը ծառայում է նաեւ տեղացիներին: Սակայն այն բնակավայրից բավականին հեռու է, բացի այդ՝ անցնում է մասնավոր ընկերության տարածքով:

Հետիոտնային կամուրջը վերականգնելու խոստմանը սպասող բնակիչները շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել:

Անկյուն+3