Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-11-12 201825
A A
Պաշտոնական

Հղիության 34 շաբաթականում էր, երբ ախտորոշվեց սուր լիմֆոբլաստային լեյկոզ․ արվել է ոսկրածուծի ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստում (տեսանյութ)

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Հայաստանում առաջին անգամ չափահաս պացիենտի արվել է ոսկրածուծի ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստում:
 
Պացիենտը Լալա Բախտիկյանն է: 44-օրյա պատերազմում որդու զոհվելուց 3 տարի անց նորից պետք է մայրանար. հղիության 34 շաբաթականում էր, երբ ախտորոշվեց սուր լիմֆոբլաստային լեյկոզ:
 
Թեև այս փոխպատվաստման 20 տոկոս դեպքերում ելքն անբարեհաջող է լինում, իսկ 15-20 տոկոս դեպքերում փոխպատվաստումից հետո հիվանդությունը կրկնվում է, միևնույնն է ալոգեն փոխպատվաստումը սուր լիմֆոբլաստային լեյկոզի բուժման միակ հնարավորությունն է, շատ երկրների առողջապահական համակարգերի համար անհասանելի բարդագույն բժշկական միջամտություն: