Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վիետնամ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Լըն Կընի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վիետնամական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: 

«ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել վիետնամական կողմին ջերմ ընդունելության համար և հավելել, որ Վիետնամ կատարած այցը գնահատում է շատ արդյունավետ: Վիետնամի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին այցի համար ու նշել, որ նոր էջ է բացվում երկկողմ հարաբերություններում: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ներդրումային հարցերին և ընդգծել, որ չնայած առևտրի աճող տեմպերին՝ դեռևս առկա են չիրացված ռեսուրսներ: Քննարկումների առանցքում են եղել կրթական ոլորտում համագործակցություն սկսելու հարցերը ևս` հիմնված պատմական հաջողված փորձի վրա»,- ասված է ԱԺ հանրային կապերի բաժնի հաղորդագրության մեջ: