Բացել լրահոսը Փակել լրահոսը
468093572_896816922635293_6918377049817567561_n
A A
Պաշտոնական

Դավիթ Խուդաթյանը դիտարկել է սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր դիտարկել է նաև սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքը:
 
Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։
 
Նախարարի առաջին կանգառը եղել է Բուժական բնակավայրի մանկապրատեզը, որը 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորգվել, բարեկարգվել և կահավորվել է: Մանկապարտեզը նախատեսված է 6 խմբի համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը ՝ 465 000 000 ՀՀ դրամ է, որից 30 % համայնքի ֆինանսավորումն է, մնացած 70%՝ Կառավարության: Շինարարական աշխատանքները ավարտված են։
 
Նախարար Խուդաթյանը հանձնարարել է մինչև մանկապարտեզի շահագործումը խստորեն հետևել գույքի պահպանմանը:
 
Հաջորդիվ նախարարը դիտարկել է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում «Զովունիի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ապաստարանի և նոր դահլիճի կառուցման աշխատանքները ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 165 000 000 ՀՀ դրամ: Կրկին՝ 30% համայնքի և 70% Կառավարության համաֆինանսավորմամբ։
Աշխատանքները ավարտական փուլում են։
 
Նախարարի այցի վերջին կանգառը 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Նաիրի համայնքի Պռոշյան, Զովունի, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Սարալանջ և Բուժական բնակավայրերում բնակավայրերում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների շինհրապարակն էր։
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1 500 000 000 ՀՀ դրամ է: 65%-ը համայնքի, 35 %-ը՝ Կառավարության մասնաբաժինն է։
 
Ծրագրի շրջանակներում կասֆալտապատվեն շուրջ 15 կմ ճանապարհներ:
Նախարարը զրուցել է շինարարների և ոլորտի պատասխանատուների հետ, հանձնարարել է աշխատանքներն ավարտել օրացուցային գրաֆիկով սահմանված ժամկետներում և բարձր որակով: