«Էս գյուղի նման լավ տեղ չկա, ակուրատնի տեղ ա, մնումա վայելել» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊրիվոլնոյեի գյուղական կյանքի մի քանի շքեղությունները՝ վաղ առավոտյան լսվող աքաղաղի ուրախ կանչը, կովերի բառաչը, թարմ օդը դրախտավայր են դարձնում Պրիվոլնոյեն: Գրեթե մարդազուրկ գյուղի ահեղ լռությունն էլ աղմուկ ունի, որը լսելի է միայն գյուղի հատ ու կենտ բնակիչներին։ Կենդանիների ձայներն ու ահեղ լռությունը հարազատ ու անփոխարինելի են Պրիվոլնոյեի ամենաերիտասարդ ֆերմեր Գարիկ Սիրաջյանի համար:Նրա սերը հայրենիքի,ընտանիքի ու հատկապես գյուղական կյանքի նկատմամբ շատ է, այնքան շատ, որ ի վերջո, տարիներ առաջ արտագնա աշխատանքից մեկնընդմիշտ նրան վերադարձրեց հայրենի գյուղ՝ այլևս այն չթողնելու հստակ որոշմամբ:
« 10 տարի գնացել եմ արտագնա աշխատանքի , բայց իմաստ չկա ,որտեղ էլ գնաս՝ պտի աշխատես, որ ապրես,էնա ես իմ հողի վրա կաշխատեմ, կապրեմ, խի եմ գնում ուրիշի համար անեմ »,-ասում է Գարիկ Սիրաջյանը:
Բայց սկզբի համար ասենք ,որ գյուղի ռուսական ոճի տները,որոնք տարիների ընթացքում լքվել , փտել ու խրճիթ են դարձել, գյուղին բացի յուրահատուկ կոլորիտ հաղորդելուց, հիշեցնում են նաև այն մասին, որ շուտով պիտի փլուզվեն՝ վերջնականապես կորցնելով ռուսական կոլորիտը:
Գարիկը հասցրել է փլուզումից փրկել հայրական տունը, որի արդյունքում ճիշտ է տունը կորցրել է իր հին տեսքը ,բայց ասում է՝ կարևորը հիմա հիմքերը ամուր են ,պատերն էլ՝ ամրացված:
Ու այսպես ,30-ամյա երիտասարդ տղան Պրիվոլնոյդեում քիչ բան չի ստեղծել: Ապրուստի հիմնական միջոցն էլ անասնապահությունը,մեղվաբուծությունը ու հողագործությունն է, ասել է թե՝ գտել է ապրելու սեփական բանաձևը: Ճիշտ է, ասում է 2024-ը գյուղացունը չէր, բայց չի վհատվել ,նույն եռանդով ու աշխատասիրությամբ էլի կաշխատի, ու այն ինչ չստացավ այս տարի, կստանա մյուս տարի: