«Հանքարդյունաբերության ազդեցությունը կանանց կյանքի որակի վրա» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Հանքարդյունաբերության ազդեցությունը կանանց կյանքի որակի վրա» թեմայով։ Բանախոսներ՝ ✅Հռիփսիմե Քոչարյան՝ «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ նախագահ ✅Օլեգ Դուլգարյան՝ իրավապաշտպան Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք հաճախ սահմանափակ հասանելիություն ունեն հանքարդյունաբերությունից ստացվող տնտեսական օգուտներին՝ տղամարդկանց կողմից վերահսկվող ռեսուրսներով, ինչը մեծացնում է կանանց տնտեսական կախվածությունը և բացառում նրանց որոշումների կայացման գործընթացներից ինչպես տնային, այնպես էլ համայնքային մակարդակներում: Բացի այդ, հանքարդյունաբերության առողջական ազդեցությունը ծանր է, որտեղ կանայք և երեխաները հատկապես խոցելի են թունավոր նյութերի ազդեցությանը, ինչպիսիք են սնդիկը և կապարը, ինչը հանգեցնում է մաշկի ցաների, շնչառական խնդիրների և վերարտադրողական առողջության խնդիրների: