Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Անհատույց բնակարաններ՝ Քարկոփի բնակիչներին (տեսանյութ)

Քարկոփի նախկին խճի գործարանին, կամ նույն՝« Լեռնագործ » ՍՊԸ –ին պատկանող նախկին հանրակացարանային շենքում ապրող 8 ընտանիքները օրեր առաջ անհատույց ստացան իրենց բնակարանները, որտեղ տարիներով ապրում էին: Շուտով  կստանան նաեւ  ջրհեղեղից կրած վնասի փոխհատուցումը:

«Նախկին գործարանի շենքը, որը պատկանում էր Տիտանյան Մուկուչին, ինքը նվիրաբերել է այդ ամբողջ շենքը համայնքին, համայնքն էլ նվիրաբերումա բնակիչներին,որպեսզի համ ունենան սեփականության վկայական,համ փոխհատուցվեն »,-ասում է Քարկոփի վարչական ղեկավար Հերմինե Պետրոսյանը:

Մայիսյան ջրհեղեղից առհասարակ Քարկոփում մոտ 50 բնակարան էր հեղեղվել , փոխհատուցում չեն ստացել բացառապես նրանք, ովքեր սեփականության հետ կապված փաստաթղթային խնդիրներ ունեն,մյուսներն արդեն 4-րդ փուլի փոխհատուցումն են ստանում,-ասում է վարչական ղեկավարը:

«Մոտ 80 տոկոսն արդեն փոխհատուցում ստացել են, շատ մարդիկ կան, ովքեր ավելի վաղ են սկսել վերանորոգումը, նրանք արդեն չորրորդ փուլում են: Մարդիկ կան , որ արդեն կահույքը գնում են»,-ասում է Հերմինե Պետրոսյանը: