A
A
Ծերերի գյուղ ա,մի կտոր հաց սուս ու փուս ստեղծում, ապրում ենք. Լյուսյա տատ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրկար տարիների սպասում, կամ ինչպես ասում են՝ սայլը տեղից շարժվել է. Տաշիրի շրջանի Պրիվոլնոյե գյուղը ասֆալտապատվել է: Իրականություն, որ հույսի դռներ է բացում, բայց շատ արագ պատկերը էլի փոխվում է ,երբ գյուղի երկար ու ձիգ փողոցների աջ ու ձախ մայթերին կիսավեր խրճիթներ են երևում ,որը խոսում է այն մասին ,որ այս գյուղում ամեն ինչ ուշացած է:
Գյուղում շատ մարդ չես հանդիպի, որովհետև հիմնականում դռները կողպված են, տները՝ լքված,իսկ մնացողները՝ գյուղը պահողները հիվանդ տարեցներն են,որոնք մի կերպ գոյություն են պահպանում: