A
A
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Աջակցիր «Ա1+»-ինՎանաձորում գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ քաղաքացի` ձեռքերի եւ դեմքի շրջանում առկա այրվածքներով:
Այդ մասին հայտնում են Վանաձոր ԲԿ-ից։
Տուժածն անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում է ծանր:
Ցուցաբերվում է համապատասխան անհրաժեշտ բուժօգնություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: