A
A
Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքները․ Արման Թաթոյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախկին ՄՒՊ Արման Թաթոյանի գրառումը․
Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքներն իրենց աշխատանքային իրավունքների, այդ թվում` աշխատավարձի բարձրացման համար գործադուլ անող ավտոբուսների վարորդների նկատմամբ:
Բավական չէ մարդկանց ահաբեկում են, նրանց հետ բացահայտ խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում:
Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը ավտոբուսի վարորդին գործադուլի սահմանադրական իրավունքի համար ոչ միայն սպառնում է, այլ դրա համար պաշտոնապես դիմում է քրեական հետապնդման մարմնին: