A
A
Հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն, վարչական շրջանների մի շարք թաղամասեր
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են․
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի պատճառով այսօր՝ ժամը 17:55-ից տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի հետեւանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն, վարչական շրջանների մի շարք թաղամասեր։
Արվում է առավելագույնը հնարավոր սեղմ ժամկետում վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ: