A
A
Գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է․ կառավարություն
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կառավարությունից հայտնում են․
Գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվել։
2017 թվականի համեմատ՝ 2025 թվականին գիտության ոլորտի պետական ֆինանսավորումն աճել է շուրջ 180 տոկոսով՝ 14.3 միլիարդ դրամից հասնելով 40.2 միլիարդ դրամի։
Զգալի աճ է արձանագրվել նաև աշխատավարձերի մակարդակում․ օրինակ՝ գիտաշխատողի միջին աշխատավարձը եռապատկվել է՝ 90 հազար դրամից դառնալով 276 հազար դրամ։