Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Երիտասարդները գյուղից շարունակում են հեռանալ (տեսանյութ)

Իր կյանքն առանց անարատ մեղրի չպատկերացնող տիկին Նվարդը պրոֆեսիոնալ մեղվապահ է:Համագյուղացի կանայք էլ քաղցր գործից հեռու չեն մնացել ու բարեգործական մի քանի նախաձեռնությունների միջոցով ստացել են մեղվափեթակներ,որոնց խնամքի գործն առայժմ վստահված է գործի գիտակին:Վերջին մեղվափաթեկները գյուղի կանանց միավորումը ստացել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման » գրասենյակից:

Գյուղացիներին հաճախակի տրվող օգնությունները,փոքր ծրագրերը ոչինչ չեն փոխում, կանայք աշխատելու  ցանկություն ու պահանջ ունեն:

« Առաջ ավտոբուս կար,գյուղի կանայք գնում էին Ձորագես աշխատում ՝գալի, Ձաղիձորում աշխատում էին քյարփիչի գործարանում հմի դա չկա »,-ասում է Նվարդ Ավագյանը:

Սա արդեն տիկին Նվարդի բակն է, որտեղ ազատ տեղ չկա: Մի քանի տասնյակ մեղվափեթակներն ընտանիքի ապրուստի միջոցն են:Մեղվապահությամբ զբաղվել է տիկին Նվարդի վաղամեռիկ ամուսինը, հետո ստիպված է եղել սովորել՝ եղածը պահպանելու համար:

« Ամեն կենդանի իրա առանձնահատկությունն ունի,մեղուն էլ ամեն մարդ չի կարա պահի,շատերն են ուզում բայց չեն կարում պահեն »,-ասում է Նվարդը:

Ճիշտ է ձմեռ է, բայց  մեղվափեթակները բացել,դեռ կարելի է:Օրերը ջերմ են, մեղուներն էլ՝ դեռ դրսում: Մեղվապահությունը հեշտ գործ չէ,-ասւոմ է տիկին Նվարդը:

Ալավերդի, Անկյուն+3