Հակոբ Ասլանյանը կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը․ պատճառը Հովիկ Աղազարյանի շուրջ զարգացումներն են
Աջակցիր «Ա1+»-ինՀակոբ Ասլանյանը մեկ ամսով կասեցնում է ՔՊ-ի հետ համագործակցությունը։ Պատճառը Հովիկ Աղազարյանի շուրջ զարգացումներն են, հայտնում է Factor.am-ը։
Նա ասել է․ «Խմբակցությունից, գուցե, դուրս գամ, մանդատս վայր չդնեմ»։
«Հովիկ Աղազարյանը բոլորիս ներկայությամբ հայտարարեց, որ իր որդիներին հնարավորություն տան ծանոթանալ այն նյութերին, որոնք ներկայացվել են խմբակցությանը, և եթե ինքը չկարողանա բավարար բացատրություն տալ, ապա վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը։ Դա տեղի չունեցավ։ Աղազարյանի որդիներից մեկը ասաց, որ իրենք, ըստ էության, ծանոթ են հեռախոսի պարունակությանը, և որևէ հիմք չունեն դիմելու իրենց հորը՝ ԱԺ պատագամավորի մանդատից հրաժարվելու խնդրանքով»,- պատմեց պատգամավորը։
Հակոբ Ասլանյանն ասաց նաև, որ ինքը ստիպված է եղել ծանոթանալ Հովիկ Աղազարյանին առնչվող նամակագրությունների տեղեկատվությանը, որպեսզի ամրապնդի իր ներքին համոզմունքը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այնտեղ չգտա որևէ բան, որի համար ես կամաչեի իմ ընկերոջ փոխարեն»։