Բացել լրահոսը Փակել լրահոսը
mlsa - 1
A A
Պաշտոնական

Հանրային քննարկման է ներկայացվել Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագիրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Ծրագրով սահմանվում է զբաղվածության ոլորտի զարգացման տեսլականը և վերջինիս հասնելու արդյունավետ ճանապարհը․ նպատակը՝ զբաղվածության աճի ապահովումն է` մրցունակ ու զբաղունակ աշխատուժի ձևավորման, ինչպես նաև բարձր արտադրողականությամբ աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով:

Ըստ այդմ, ռազմավարական ծրագրի շրջանակում սահմանվել են հետևյալ ռազմավարական նպատակները`

· մարզային քաղաքները ներառող համայնքներում ոչ գյուղատնտեսական, բարձր արտադրողականություն ունեցող զբաղվածության աճ,

· 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների զբաղվածության աճ՝ հմտությունների շարունակական զարգացման, դրանց իրացման հնարավորությունների ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով,

· կանանց զբաղվածության աճ՝ աշխատաշուկայում նրանց ներուժի ամբողջական և երկարաժամկետ իրացման, ինչպես նաև ձեռներեցության զարգացման միջոցով, մասնավորապես՝ թիրախավորելով միջին տարիքի (30-40) կանանց զբաղվածությունը,

· ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող, առանց սահմանափակումների աշխատունակ շահառուների ինտեգրում՝

սոցիալական նպաստի համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով:

· զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության համակարգի փոխակերպում՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի (աշխատաշուկայի առաջարկի) զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի (աշխատաշուկայի պահանջարկի) աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը: