Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

«Սիրուն, թմբլիկ աղջիկ էր,հավանեցի».սիրելիին «ծաղկացնող» Վալերին (տեսանյութ)

Գեղեցկուհի Զինաիդային ծաղկացնող Վալերիի հիշողությունների առուն է կարկաչում, որ զրույցի ընթացքում ասես վարարում ու հորդառատ գետ է դառնում, գրում է Անկյուն+3-ը։

Այդ գետում  իրենց անհավանական սիրո, կեսդարյա  համատեղ ու երջանիկ  կյանքի պատմությունն է, որ հաճախ անհավանական դիպվածներով գեղարվեստական ֆիլմի սցենար է հիշեցնում, հոգի ջերմացնում: Հոգեպարար այդ պատմությունները, բոլորն անխտիր, իրենց ժամանակների մԱսին է, էն ժամանակների, որ ուրիշ էին, անկրկնելի ու ցավոք՝ անվերադառնալի։ Էդ ուրիշ ժամանակներում մարդը մարդ էր, հարևանը՝ հարևան, ու բարեկամն էլ՝ բարեկամ։    Եվ այսպես. մոդելային արտաքինով այս գեղեցկուհուն Վալերին հեռավոր Ուկրաինայում գտավ: Գերվեց այս ժպիտին, որ  տարիներ անց էլ չի խամրել ու ապրեցնում է Վալերիին, բաց պահում այս գեղեցիկ փայտաշեն  տան դռները:

« Ասումա, եթե տուն ես մտնում,տենում ես տան տիկինը ծիծաղն երեսին քեզ ընդունեց,ուրեմն գնա ազատ ,տենում ես մռթնածա, քանի շուտա գնա »,-ասում է Վալերի Սարուխանյանը:

Հորոսկոպով անհամատեղելի ամուսինները երեխաներ,ուսում ստացած ու հաջողությունների հասած թոռնիկներ ունեն, բայց տատիկ-պապիկի տեսք չունեն: Ակտիվ կենսակերպով են ապրում, այգի մշակում , մարզվում ու ամենակարեւորը՝ ապրում են լավատեսությամբ, թեեւ կյանքում ստիպված են եղել դառը փորձություններ հաղթահարել:Ամուսինները 30 տարի Վրաստանում են ապրել ,իսկ ընդհանրապես ԽՍՀՄ տարածքում  մասնակցել են ռազմավարական կարեւոր օբյեկտների կառուցման գործին, բարձր ու կարեւոր պաշտոններ զբաղեցրել ու 90-ականներին, երբ Հայաստանը դատարկվում էր, Ախթալայում տուն են գնել ու նոր կյանք սկսել:

Ավերակ տունը վերականգնեցին, ծանր աշխատանքով ծապաններ կառուցեցին, հետո էլ տնամերձ հիմնեցին, սիրեցին ու կապվեցին իրենց ստեղծած հող ու ջրին:

Սինք Զինաիդա Սարուխանյան «Երբ իմ բարեկամներն ինձ հարցնում են՝ ի՞նչպես եք ապրում այս խուլ բնակավայրում, ես ասում եմ՝ դրախտում ենք ապրում,դուրս եմ գալիս նայում այս սարերին ու վերջ, այս կյանքւոմ ամեն ինչ հարաբերական է. կարող ես մեծ քաղաքում ապրել, բայց վատ կյանքով եւ գյուղում՝ երջանիկ» ,-ասում է Զինաիդա Սարուխանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում