Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Նոան» սեփական հարկի տակ պարտություն կրեց կիպրական «Ապոելից»

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին խաղում «Նոան» սեփական հարկի տակ 1։3 հաշվով պարտվեց Կիպրոսի «Ապոելին»։

Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո բացեցին հյուրերը՝ աչքի ընկավ հյուրերի պաշտպան Իսամ Չեբակեն։ Երևանյան ակումբի կազմում 45+4-րդ րոպեին պատասխանեց Մատեուս Այասը՝ 1։1։ Երկրորդ խաղակեսի վերջնամասում հիանալի հարվածով մրցակցի դարպասը գրավեց Վիրջիլ Պինսոնը, սակայն մինչ հարվածը ֆրանսիացի հարձակվողը գնդակը կասեցրել էր ձեռքով։

Հանդիպման հիմնական ժամանակի նախավերջին րոպեին հաշվի տարբերությունը վերականգնեց կիսապաշտպան Գեորգիյ Կոստանդինովը, իսկ վերջնական հաշիվը ձևակերպեց Դավիդ Աբագնան՝ 3։1։

 

Այս խաղից հետո «Նոան» վաստակած 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 29-րդ տեղը։ ԱՊՕԷԼ-ը 9-րդն է 10 միավորով։