A
A
Հայաստանի Հանրապետությանը հասանելի են մոտ 24.5 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 16-ին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է կանխարգելիչ պահուստային ծրագրի (Stand-By Arrangement) 4-րդ վերանայումը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը հասանելի են մոտ 24.5 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ, հայտնում են Կենտրոնական բանկից։
ԱՄՀ գնահատմամբ`
- Չնայած վերջին տարիների բազմաթիվ շոկերին, Հայաստանի տնտեսական հեռանկարը դրական է;
- Տնտեսական աճը 2024-ին կկազմի մոտ 6%, իսկ 2025-ին՝ 5%;
- Գնաճը կմնա ցածր;
- Արտաքին և ֆինանսական հատվածներում առկա են բավարար բարձիկներ;
- Լողացող փոխարժեքը արդյունավետորեն կլանում է արտաքին ցնցումները։
ԱՄՀ-ի լրացուցիչ վարկային միջոցները, որոնք կանխարգելիչ կերպով են օգտագործվելու, կնպաստեն տնտեսական և ֆինանսական կայունության պահպանմանը և կաջակցեն Կառավարության ուժեղ, ներառական ու կայուն աճի ապահովման քաղաքականությանը։
ԱՄՀ մասնագետները նշում են Կենտրոնական բանկի հանդեպ աճող վստահությունը, դրամավարկային քաղաքականության կառուցակարգի բարելավումը և ԿԲ-ի ուժեղ գործառնական անկախությունը , որոնք կարևոր դեր ունեն գնաճի կայուն վերահսկման հարցում։