Վիճաբանության ժամանակ 21-ամյա երկու երիտասարդի էր դանակահարել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 14-ի ժամը 18-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 21-ամյա երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ Բյուրեղավանի, մյուսը՝ Աբովյանի բնակիչ:
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները վնասվածքները ստացել են Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 17.50-ի սահմաններում Ռոսիայի փողոցում մի խումբ երիտասարդների միջև անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին դանակահարել է Աբովյան քաղաքի բնակիչ 20-ամյա երիտասարդը: Նա և վիճաբանության մասնակից 20-ամյա մեկ այլ երիտասարդ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Աբովյանի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են: