Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
A A
Հասարակություն

Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Volkswagen»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

Դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Volkswagen» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1993 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։